Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 64 Մաքսային գործառնությունների կատարման վայրը և ժամանակը. 1. Միության մաքսային օրենսգրքի 79-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ հայտարարատուի հիմնավորված դիմումի հիման վրա մաքսային գործառնությունները կարող են կատարվել մաքսային մարմինների՝ սահմանված վայրից կամ աշխատանքային ժամերից դուրս. 2. Մաքսային մարմինների՝ սահմանված վայրից կամ աշխատանքային ժամերից դուրս մաքսային գործառնություններ կատարելու մասին սույն հոդվածի 1-ին մասում նշված դիմումը ներկայացնելու դեպքում հայտարարատուն կրում է նշված գործառնությունների կատարման համար համապատասխան պայմանների ապահովման պարտավորություն, որի մասին տեղեկատվությունն արտացոլում է իր ներկայացրած դիմումի մեջ. 3. Մաքսային մարմինների՝ սահմանված վայրից կամ աշխատանքային ժամերից դուրս մաքսային գործառնությունների կատարման դեպքերը և կարգը սահմանում է Կոմիտեն: |