FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

article  62

Ապաստանի տրամադրումը ժամանակավոր պաշտպանության դեպքում.
1. Հայաստանի Հանրապետության կողմից ժամանակավոր պաշտպանության տակ վերցված օտարերկրացիները (այսուհետ` ժամանակավոր պաշտպանված անձինք) ևս ճանաչվում են փախստական և ունեն փախստականների համար սույն օրենքով սահմանված միևնույն իրավունքներն ու պարտականությունները.
2. Ժամանակավոր պաշտպանված անձանց Հայաստանի Հանրապետությունում ապաստան է շնորհվում առանց սույն օրենքի 4-րդ գլխով սահմանված ընթացակարգերի կիրառման: Սույն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասում նշված լիազոր պետական մարմինները ժամանակավոր պաշտպանության ենթակա անձանցից չեն պահանջում ներկայացնել ապաստանի անհատական դիմումներ և վերջիններիս տեղեկացնում են լիազոր մարմին անհապաղ դիմելու անհրաժեշտության մասին.
3. Ժամանակավոր պաշտպանված անձինք հաշվառման նպատակով դիմում են լիազոր մարմին, որը հաշվառում է նրանց` բացելով ամբողջ խմբի համար մեկ միասնական գործ, որտեղ գրանցվում են նրանց անձնական տվյալները, ներառյալ` ընտանիքի կազմը.
4. Լիազոր մարմինը ևս ժամանակավոր պաշտպանված անձանցից չի ընդունում ապաստանի անհատական դիմումներ, սակայն ստուգում է վերջիններիս տվյալների համապատասխանությունը այդ խմբին ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու մասին Կառավարության որոշման պահանջներին.
5. Եթե լիազոր մարմինը համարում է, որ տվյալ անձը չի համապատասխանում Կառավարության որոշման պահանջներին, ապա այդ անձին իրավունք է վերապահվում ներկայացնելու ապաստանի անհատական դիմում.
6. Կառավարության որոշմամբ ժամանակավոր պաշտպանված անձանց խմբի այն անդամներին, որոնց նկատմամբ առկա են սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` փախստականի ճանաչման բացառման հիմք տվող գործողություն կատարելու հիմնավոր կասկածներ, լիազոր մարմինը դիտում է որպես անհատական ապաստան հայցողներ և սույն օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` անհատական ապաստանի ընթացակարգով քննում է դրանց նկատմամբ բացառման հիմքերի կիրառելիությունը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

article  62

7. Միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականներին տրամադրում է ժամանակավոր պաշտպանված անձի անձը հաստատող փաստաթուղթ, ապա այն փոխանակվում է փախստականի նույնականացման քարտով: Փաստաթղթերի փոխանակման կարգը, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նմուշը և տալու կարգը հաստատում է Կառավարությունը: