Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 55.1 Ուսուցումը Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում. 1. Ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցումն իրականացվում է Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում: Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունը Լիազոր մարմնի ենթակայությամբ գործող պետական ոչ առևտրային կազմակերպություն է, որի կարգավիճակը և կառավարումը սահմանվում են օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ: Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունն իրականացնում է իր կանոնադրությամբ նախատեսված արհեստագործական, միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական, հետբուհական և լրացուցիչ կրթական ծրագրեր. 2. Լիազոր մարմնի ուսումնական հաստատության ոստիկանական ուսումնական ստորաբաժանման պետ նշանակվում է ոստիկանությունում գլխավոր խմբի պաշտոնում առնվազն հինգ տարվա ծառայության ստաժ ունեցող անձը: Լիազոր մարմնի ուսումնական հաստատության ոստիկանական ուսումնական ստորաբաժանման պետի (տեղակալի), դեպարտամենտների պետերի, վերապատրաստման կենտրոնի պետի, ծառայության բաժնի պետի պաշտոնները համապատասխանում են ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններին, դեպարտամենտների պետերի տեղակալների, վերապատրաստման կենտրոնի պետի տեղակալի, ծառայության բաժնի պետի տեղակալի պաշտոնները` ավագ խմբի պաշտոններին, ավագ տեսուչների, տեսուչների և կուրսի պետերի պաշտոնները՝ միջին խմբի պաշտոններին, իսկ կրտսեր տեսուչների պաշտոնները՝ կրտսեր խմբի պաշտոններին. 3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված ծառայողներին համապատասխան պաշտոններում նշանակում և պաշտոններից ազատում է Լիազոր մարմնի ղեկավարը: Լիազոր մարմնի ուսումնական հաստատության ոստիկանական պաշտոնները հավասարեցվում են ոստիկանության պաշտոնների առանձին խմբերում ընդգրկվող հիմնական պաշտոններին: Լիազոր մարմնի ուսումնական հաստատության՝ ոստիկանության պաշտոնների առանձին խմբերում ընդգրկվող հիմնական պաշտոններին հավասարեցված պաշտոնների անվանացանկը սահմանում է Լիազոր մարմնի ղեկավարը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 55.1 4. Լիազոր մարմնի ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացվող պահանջները սահմանում է Լիազոր մարմնի ղեկավարը: Ուսումնական գործընթացում պայմանագրային հիմունքներով կարող են ներգրավվել Լիազոր մարմնի ուսումնական հաստատության հաստիքային պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամ չհանդիսացող անձինք. 5. Ոստիկանական արհեստագործական կրթություն ստանալու նպատակով Լիազոր մարմնի ուսումնական հաստատություն կարող են ընդունվել առնվազն միջնակարգ ընդհանուր կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք բավարարում են սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված պահանջները. 6. Ոստիկանական միջին մասնագիտական կրթություն ստանալու նպատակով Լիազոր մարմնի ուսումնական հաստատություն կարող են ընդունվել ոստիկանական արհեստագործական կրթություն ստանալուց հետո ոստիկանությունում ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ ունեցող ոստիկանության ծառայողները. 7. Բակալավրի կրթական ծրագրով բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու նպատակով Լիազոր մարմնի ուսումնական հաստատություն կարող են ընդունվել ոստիկանական միջին մասնագիտական կրթություն ստանալուց հետո ոստիկանությունում ծառայության առնվազն երկու տարվա ստաժ ունեցող ոստիկանության ծառայողները: Մագիստրոսի կրթական ծրագրով բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու նպատակով Լիազոր մարմնի ուսումնական հաստատություն կարող են ընդունվել բակալավրի կրթական ծրագրով մասնագիտական կրթություն ստանալուց հետո ոստիկանությունում ծառայության առնվազն երկու տարվա ստաժ ունեցող ոստիկանության ծառայողները. 8. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում Լիազոր մարմնի ուսումնական հաստատություն կարող են ընդունվել նաև օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք` Կառավարության սահմանած կարգով. 9. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում դիմորդների ընդունելությունը կատարվում է մրցութային հիմունքներով` Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգին համապատասխան. 10. Ընդունելությունը կատարվում է Կառավարության հաստատած մասնագիտությունների ցանկին և տեղերին համապատասխան: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 55.1 11. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում ընդունելությունը կազմակերպվում է պետական պատվերի շրջանակում. 12. Տվյալ ուսումնական տարվա դիմորդների ընտրության և ընդունելության ստուգումների և քննությունների կազմակերպման և ընթացքի վերահսկման նպատակով Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ստեղծվում են մանդատային և ընդունող հանձնաժողովներ, որոնց գործունեության կարգերը և կազմերը սահմանվում են Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով. 13. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունը կարող է իրականացնել նաև վճարովի կրթական ծառայություններ. 14. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու համար իրականացվող կրթական ծրագրերով պետական պատվերի շրջանակում միջին մասնագիտական կրթություն ստացած շրջանավարտներին Լիազոր մարմնի ղեկավարը շնորհում է ոստիկանության լեյտենանտի կոչում: |