Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 151 Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու կարգը. 1. Հանրապետության նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության, այլ ծանր հանցագործության կամ Սահմանադրության կոպիտ խախտման համար. 2. Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը. 3. Հարցն Ազգային ժողովում քննարկվում է Կանոնակարգի 149-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, հետևյալ տարբերությամբ՝ 1) հիմնական զեկուցողից հետո ելույթ կարող է ունենալ և հարցերին պատասխանել, ինչպես նաև եզրափակիչ ելույթ ունենալ Հանրապետության նախագահը. 2) եզրափակիչ ելույթում, հիմնական զեկուցողի առաջարկով, Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հիմքերի առկայության մասին եզրակացություն ստանալու համար, Ազգային ժողովը, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, դիմում է Սահմանադրական դատարան, և հարցի քննարկումն ընդմիջվում է մինչև Սահմանադրական դատարանի եզրակացության ստանալը: Եթե Սահմանադրական դատարան դիմելու մասին Ազգային ժողովի որոշումը չի ընդունվում, ապա նախագիծը հանվում է շրջանառությունից. 4. Եթե Սահմանադրական դատարանի եզրակացությամբ Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հիմքերը բացակայում են, ապա Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու մասին հարցի քննարկումը համարվում է ավարտված, Ազգային ժողովի որոշման նախագիծը հանվում է շրջանառությունից, և այն փաստերը, որոնք հերքվել են Սահմանադրական դատարանի որոշմամբ Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու մասին Ազգային ժողովի նախագծի հիմքում չեն կարող դրվել. 5. Եթե Սահմանադրական դատարանի եզրակացությամբ Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հիմքերն առկա են, ապա եզրակացությունը ստանալուց հետո հարցի քննարկումը՝ 1) վերսկսվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում, կամ 2) կարող է վերսկսվել այդ հարցով նախաձեռնված Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում կամ նիստում. 6. Քննարկումը վերսկսվելու դեպքում մինչև տասական րոպե տևողությամբ ելույթներով կարող են հանդես գալ խմբակցությունների ներկայացուցիչները և Հանրապետության նախագահը, որից հետո անցկացվում է քվեարկություն: |
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 151 7. Սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով. 8. Ազգային ժողովի նախագահը Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում և հրապարակում է անհապաղ. 9. Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու մասին Սահմանադրական դատարան ներկայացված դիմումը կարող է հետ վերցվել Ազգային ժողովի որոշմամբ, որի նախագիծը ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը: Նախագիծն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվում և շրջանառության մեջ է դրվում ընդհանուր կարգով: |