Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 8 Պետական նպաստների վճարման կազմակերպումը. 1. Պետական նպաստները վճարվում են սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հետ պետական նպաստների վճարման ծառայությունների մատուցման պայմանագիր կնքած և (կամ) Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած այլ կազմակերպությունների (այսուհետ` վճարող կազմակերպություն) միջոցով. 2. Պետական նպաստների վճարման ծառայություններ մատուցելու պայմանագրի օրինակելի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: 4. Սույն օրենքով սահմանված՝ չաշխատող անձի մայրության նպաստը և երեխայի ծննդյան միանվագ նպաստը վճարվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով այն անձի անվամբ բացված միանվագ դրամական վճարների հաշվին մուտքագրելու միջոցով, որին նշանակվել է նպաստը։ Եթե միանվագ դրամական վճարների հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին փոխանցելու ամսվանից հաշված՝ 12 ամսվա ընթացքում, անձը չի ներկայացնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջը, ապա միանվագ դրամական վճարների հաշվին մուտքագրված նպաստի գումարը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով և ժամկետում վերադարձվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե. 5. Անապահովության նպաստը և հրատապ օգնությունը վճարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և եղանակով: |