FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ (ՀԱԿԱԴԵՄՓԻՆԳԱՅԻՆ) ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  67

Նորահայտ արտահանողների կամ արտադրողների առնչությամբ վերաքննությունը.
1. Այն ապրանքների մասով, որոնց ներմուծման նկատմամբ կիրառվում են վերջնականորեն սահմանված հակագնագցման և (կամ) փոխհատուցման տուրքեր, լիազոր մարմինը վերաքննություն է անցկացնում՝ սահմանելու առանձին գնագցման և (կամ) լրավճարի չափ արտահանող երկրի այն արտահանողների և արտադրողների համար, որոնք ուսումնասիրության անցկացման ժամանակահատվածում ուսումնասիրվող ապրանքը Հայաստանի Հանրապետություն չեն արտահանել (նորահայտ արտահանողներ ու արտադրողներ) և որևէ կապ չունեն արտահանող երկրի այն արտահանողների և արտադրողների հետ, ովքեր Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ուսումնասիրության ենթակա ապրանք արտահանողներ կամ արտադրողներ են.
2. Նորահայտ արտահանողների ու արտադրողների առնչությամբ վերաքննությունն սկսվում է նորահայտ արտահանողի կամ արտադրողի կողմից ներկայացված դիմումն ստանալու օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում: Վերաքննությունը կարող է տևել մինչև 4 ամիս: Անհրաժեշտության դեպքում, այս ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 2 ամսով.
3. Վերաքննության ընթացքում նորահայտ արտահանողների ու արտադրողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքի ներմուծման նկատմամբ հակագնագցման և (կամ) փոխհատուցման տուրքեր չեն գանձվում: Սակայն նորահայտ արտահանողներից ու արտադրողներից կարող է պահանջվել երաշխիքներ տրամադրել՝ սույն օրենքի 59-րդ հոդվածի չորրորդ մասի համաձայն սահմանված մնացորդային հակագնագցման և (կամ) փոխհատուցման տուրքի չափով՝ վերաքննության արդյունքում վերջիններիս կողմից կատարվող գնագցող և (կամ) լրավճարված ներմուծման բացահայտման դեպքում հակագնագցման և (կամ) փոխհատուցման տուրքերի հետին թվով գանձումն ապահովելու նպատակով՝ սկսած վերաքննության նախաձեռնման օրվանից: Այս դեպքում Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծումը ենթակա է գրանցման՝ Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից: