FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

article  10

Պետական տուրքը և գործակալության կողմից հավելյալ գործառույթների իրականացման վճարովիությունը.
1. Սույն օրենքով նախատեսված պետական գրանցումների, պետական հաշվառումների և այլ ծառայությունների մատուցման համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով: 2․ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվում են պետական գրանցման կամ պետական հաշվառման գործընթացն օրենքով սահմանված ժամկետներից արագ իրականացնելու համար, ինչպես նաև անձանց իրավունքների իրականացման համար ոչ պարտադիր գործառույթների՝ որպես լրացուցիչ ծառայությունների տեսակների ամբողջական ցանկը, այդ ծառայությունների իրականացման կարգը և վճարի չափը: Պետական գրանցման կամ պետական հաշվառման գործընթացն օրենքով սահմանված ժամկետներից արագ իրականացնելու, ինչպես նաև այլ լրացուցիչ ծառայությունների դիմաց գանձվող վճարներն ուղղվում են պետական բյուջե.
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված` անձանց իրավունքների իրականացման համար ոչ պարտադիր գործառույթներ են մասնավորապես էլեկտրոնային փաստաթղթերի թղթային կրիչի վրա հաստատված պատճենների տրամադրումը, նվազագույն անհրաժեշտ քանակից ավել քանակով կանոնադրությունների բնօրինակների թղթային կրիչի վրա կամ դրանց հաստատված պատճենների պատրաստումը և վերանայումը, էլեկտրոնային թվային ստորագրությունների տրամադրմանը աջակցությունը և այլն: