FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 10

ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  3

Օրենսգրքում օգտագործվող հիմնական հասկացությունները.
1. Սույն օրենսգրքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`
    1) ընդերք` հողածածկույթից ներքև, իսկ դրա բացակայության դեպքում` երկրի մակերևույթից, ջրավազանների կամ ջրհոսքերի հատակից ներքև` ըստ խորության տեղադրված երկրակեղևի մաս, որը մատչելի է ընդերքօգտագործման համար.
    2) երկրաբանական ուսումնասիրություններ` ընդերքի երկրաբանական աշխատանքների համալիր, որի նպատակն է ուսումնասիրել երկրակեղևի կառուցվածքը, ապարների առաջացման պայմանները, արտածին երկրաբանական պրոցեսները, հրաբխային գործունեությունը, ինչպես նաև հայտնաբերել ու գնահատել կամ վերագնահատել օգտակար հանածոների պաշարները.
    3) ընդերքօգտագործում` երկրաբանական ուսումնասիրությունների, օգտակար հանածոների արդյունահանման նպատակներով ընդերքի օգտագործում կամ ընդերքօգտագործման թափոնների վերամշակում.
    4) ընդերքօգտագործող` իրավաբանական անձ (այդ թվում` օտարերկրյա պետության առևտրային կազմակերպություն), որը, սույն օրենսգրքին համապատասխան, իրականացնում է ընդերքօգտագործում.
    5) ընդերքի երկրաբանական ուսումնասիրության համաձայնություն` համաձայնություն, որն իրավունք է տալիս ընդերքի որոշակի տեղամասում իրականացնելու`
    ա. ռեգիոնալ երկրաբանական ուսումնասիրություն` ռեգիոնալ երկրաբանաերկրաֆիզիկական աշխատանքներ, երկրաբանական հանույթ (քարտեզագրում), երկրաքիմիական, սեյսմաբանական, հիդրոերկրաբանական և ինժեներաերկրաբանական հետազոտություններ, գիտահետազոտական, հնէաբանական և այլ աշխատանքներ` ուղղված ընդերքի ընդհանուր երկրաբանական ուսումնասիրությանը,
    բ. հրաբխային գործունեության ուսումնասիրության երկրաբանական աշխատանքներ, արտածին երկրաբանական պրոցեսների մշտադիտարկումներ,
    գ. միներալոգիական, հնէաբանական և երկրաբանական այլ հավաքածուների ստեղծում, գեղագիտական և կիսաթանկարժեք քարերի հավաքում,
    դ. գիտական, մշակութային, գեղագիտական և այլ նշանակություն ունեցող երկրաբանական օբյեկտների (եզակի երկրաբանական առաջացումներ, բնության հուշարձաններ, քարանձավներ և այլն) նկարագրում ու պահպանում.
ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  3

6) օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թույլտվություն` թույլտվություն, որն իրավունք է տալիս ընդերքի որոշակի տեղամասում իրականացնելու երկրաբանական ուսումնասիրություններ օգտակար հանածոների հայտնաբերման, հանքավայրի կամ հանքավայրի աշխարհագրորեն առանձնացված տեղամասի պաշարների վերագնահատման համար.
    7) օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն` թույլտվություն, որն իրավունք է տալիս ընդերքի որոշակի տեղամասում իրականացնելու օգտակար հանածոների արդյունահանման և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման աշխատանքներ.
    8) ընդերքօգտագործման իրավունք` համապատասխան ընդերքօգտագործման համաձայնությունով կամ թույլտվությունով, ծրագրով կամ նախագծով, ընդերքօգտագործման պայմանագրով, լեռնահատկացման ակտով հավաստվող` ընդերքի որոշակի տեղամասի երկրաբանական ուսումնասիրության կամ օգտակար հանածոների արդյունահանման բացառիկ իրավունքներ.
    9) ընդերքի տեղամաս` որոշակի աշխարհագրական սահմանանշում պարունակող ընդերքի մաս, որում պետք է իրականացվեն ընդերքօգտագործման աշխատանքներ.
    10) օգտակար հանածո` ընդերքում պարփակված պինդ հանքային գոյացումներ, հեղուկ կամ գազային բաղադրամասեր, այդ թվում` ստորերկրյա ջրեր (քաղցրահամ և հանքային) և երկրաջերմային էներգիա, ջրավազանների, ջրհոսքերի հատակային նստվածքներ, որոնց քիմիական կազմը և ֆիզիկական հատկանիշները թույլ են տալիս դրանք օգտագործել ուղղակիորեն կամ վերամշակումից հետո.
    11) օգտակար հանածոյի պաշարներ` օգտակար հանածոյի կուտակումներ, որոնց ծավալը, քանակը, որակը և տարածքային դիրքն ու ձևը որոշված են.
    12) հանքավայր` ընդերքի մաս, որը պարունակում է օգտակար հանածոյի պաշարներ (այդ թվում` կանխատեսումային), որոնք ստացել են երկրաբանատնտեսագիտական գնահատական.
    13) արտադրական լցակույտեր` օգտակար հանածոների ուսումնասիրության, արդյունահանման կամ վերամշակման արդյունքում առաջացած ընդերքօգտագործման թափոններ (այդ թվում՝ պոչանքներ)` տեղադրված երկրի մակերևույթի վրա կամ լեռնային փորվածքներում.
ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  3

14) օգտակար հանածոյի երևակում` ընդերքի տեղամաս, որում հայտնաբերվել է օգտակար հանածոյի առկայություն, որի քանակը, որակը և արդյունաբերական նշանակությունը դեռ որոշված չեն.
    15) օգտակար հանածոների պաշարների հաշվեկշիռ` հայտնաբերված օգտակար հանածոների պաշարների պետական հաշվառման ձև` յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ի դրությամբ, որը պարունակում է տվյալներ ուսումնասիրված հանքավայրերի պաշարների քանակի, որակի և ուսումնասիրվածության աստիճանի, ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանում դրանց փոփոխության մասին.
    16) հանքավայրերի և օգտակար հանածոների երևակումների կադաստր` հանքավայրերի և օգտակար հանածոների երևակումների մասին համակարգված ամփոփ տեղեկատվություն, որն ընդգրկում է բոլոր հայտնաբերված օբյեկտները` անկախ դրանց տիպից, չափերից, ուսումնասիրվածության աստիճանից ու արդյունաբերական նշանակությունից.
    17) օգտակար հանածոյի արդյունահանում` օգտակար հանածոյի դուրսբերումը հանքավայրերից և դրանց մեջ պարփակված օգտակար բաղադրիչների կորզմանն ուղղված աշխատանքների համալիր.
    18) լեռնահատկացում` օգտակար հանածոյի արդյունահանման համալիրի տեղադրման նպատակով տրամադրվող ընդերքի տեղամասի եզրակետերի կոորդինատներն ամրագրող` լիազոր մարմնի կողմից ընդերքօգտագործողին տրվող փաստաթուղթ, որն ընդերքօգտագործման իրավունքի անբաժանելի մասն է.
    19) երկրաբանական տեղեկություն` ընդերքի տեղամասի կառուցվածքի, կազմի, դրանում օգտակար հանածոների առկայության, քանակի և այլ հատկությունների, ինչպես նաև ընդերքօգտագործման տեխնիկատնտեսական ցուցանիշների մասին տվյալներ.
    20) օգտակար հանածոյի արդյունահանման համալիր` օգտակար հանածոյի արդյունահանման և վերամշակման նպատակով կառուցված շենքի, շինության, տեղակայված սարքավորումների, հաղորդակցության ուղիների կամ այլ ենթակառուցվածքների ամբողջություն.
    21) նախագիծ` օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների իրականացման նպատակով մշակված և օրենսդրությամբ սահմանված կարգով փորձաքննություններ անցած փաստաթուղթ.
    22) երկրաբանական ուսումնասիրության ծրագիր` լիազոր մարմնի հետ համաձայնեցված փաստաթուղթ` երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարման վերաբերյալ.
ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  3

23) ընդերքօգտագործման պայմանագիր` լիազոր մարմնի և ընդերքօգտագործողի միջև կնքված գրավոր համաձայնություն, որով սահմանվում են տվյալ ընդերքօգտագործման (երկրաբանական ուսումնասիրությունների կամ օգտակար հանածոների արդյունահանման) իրավունքի տրամադրման պայմանները, կողմերի իրավունքներն ու պարտականությունները.
    24) լիազոր մարմին` Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` կառավարություն) լիազորած և սույն օրենսգրքով ընդերքօգտագործման ոլորտում իրեն վերապահված լիազորություններն իրականացնող պետական կառավարման մարմին.
    25) ռեկուլտիվացիոն աշխատանքներ` օգտակար հանածոների արդյունահանման նախագծով կամ օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության ծրագրով շրջակա միջավայրի պահպանության նպատակով նախատեսված ընդերքօգտագործման արդյունքում խախտված հողերի վերականգնմանն ուղղված (անվտանգ կամ օգտագործման համար պիտանի վիճակի բերելու) միջոցառումներ՝ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված՝ հողերի ռեկուլտիվացմանը ներկայացվող պահանջներին համապատասխան.
    26) կոնդիցիաներ` օգտակար հանածոյի որակին ու քանակին, հանքավայրի շահագործման տեխնիկատնտեսական ցուցանիշները կանխորոշող բնական պայմաններին ներկայացվող պահանջներ.
    27) արտոնյալ դիմումատու` օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու ընդերքօգտագործման իրավունք կրող, որը տվյալ տեղամասում օգտակար հանածոյի արդյունահանման համար իրավունք ձեռք բերելու դիմում է ներկայացրել լիազոր մարմին.
    28) հատուկ թույլտվություն` թույլտվություն, որն իրավունք է տալիս համապատասխան մասնագիտական փորձ ունեցող իրավաբանական անձանց իրականացնելու ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ.
28.1) շրջակա միջավայրի պահպանության դրամագլուխ՝ կենտրոնական գանձապետարանում լիազոր մարմնի անվամբ բացված արտաբյուջետային հաշվին ընդերքօգտագործողների հատկացրած գումարներ, որոնք ուղղվում են սույն օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատեսված նպատակների իրականացմանը.
ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  3

28.2) ֆինանսական երաշխիք՝ ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված՝ ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների և ընդերքօգտագործման թափոնների մշակման օբյեկտների շահագործման, փակման, փակումից հետո օրենքով նախատեսված միջոցառումների իրականացման, թափոնների վերամշակման, օգտագործման կամ վնասազերծման, ինչպես նաև նշված գործողությունների արդյունքում առաջացող թերությունների կամ պատճառված վնասների հատուցումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափանիշները բավարարող իրավաբանական անձանց կողմից տրվող և ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմին ներկայացվող երաշխիք.
28.3) ֆինանսական այլ առաջարկներ և երաշխիքներ՝ օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ստանալու նպատակով ներկայացվող ֆինանսական առաջարկներ և երաշխիքներ, որոնք ներառում են մանրամասներ հանքի աշխատանքի, կապիտալ և գործառնական ծախսերի վերաբերյալ.
28.4) հանքի փակման ծրագրի իրականացման ֆինանսական երաշխիքներ՝ ֆինանսական երաշխիքներ, որոնք ներկայացվում են հանքի փակման ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումն ապահովելու նպատակով.
    30) լրահետախուզում` շահագործվող հանքավայրերի թևերի, խոր հորիզոնների, տարանջատ տեղամասերի երկրաբանահետախուզական աշխատանքներ, որի արդյունքում իրականացվում են ցածր կարգերի պաշարների ավելի բարձր կարգերի վերագրում և նոր բացահայտված պաշարների հաշվարկ.
    31) շահագործական հետախուզում` իրականացվում է հանքավայրի շահագործման ամբողջ ժամանակահատվածի ընթացքում, որի հետևանքով ճշգրտվում են հանքային մարմինների ձևաբանության, տեղադրման պայմանների ու օգտակար հանածոների որակական և տեխնոլոգիական հատկանիշները, շահագործման լեռնատեխնիկական և հիդրոերկրաբանական պայմանները, ինչպես նաև կատարվում է պաշարների շարժի օպերատիվ հաշվառում.
    33) բնապահպանական կառավարման պլան` «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետով սահմանված փաստաթուղթ.
ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  3

34) ընդերքի ողջամիտ և համալիր օգտագործում` ընդերքօգտագործման ընթացքում այնպիսի տեխնոլոգիաների կիրառում, որի դեպքում հնարավորինս կնվազեն օգտակար հանածոյի կորուստները, և կստացվի տնտեսական առավելագույն շահույթ.
    35) ընդերքօգտագործման թափոններ` կիրառվում են այն իմաստով, որը սահմանված է «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով.
    36) պոչամբար` օգտակար հանածոների հարստացման արդյունքում առաջացած պինդ կամ հեղուկ թափոնների պահման հիդրոտեխնիկական կառուցվածք.
    37) պոչանքներ՝ պինդ կամ կիսահեղուկ թափոններ, որոնք առաջանում են օգտակար հանածոների մշակման (այդ թվում` մանրացման, աղացման, չափային տեսակավորման, հարստացման և այլ ֆիզիկաքիմիական տեխնոլոգիաների կիրառման) ընթացքում.
    38) ընդերքօգտագործման թափոնների օբյեկտ` տարածք, տեղ, ներառյալ՝ ցանկացած պատվար կամ որևէ այլ կառույց (ներառյալ՝ պոչամբարները), որը նախատեսված է տարածքն իր մեջ պարունակելու, սահմանափակելու կամ այլ կերպ որպես հենարան պահելու նպատակին, որտեղ հավաքվում, կուտակվում, պահվում, հեռացվում, վնասազերծվում, տեղադրվում կամ թաղվում են ընդերքօգտագործման թափոնները (պինդ, հեղուկ կամ կիսահեղուկ վիճակում): Ընդերքօգտագործման թափոնների օբյեկտ չեն հանդիսանում այն տարածքները (ներառյալ՝ փորված հորերը), որտեղ ընդերքօգտագործման թափոնները տեղափոխվել են օգտակար հանածոյի արդյունահանումից հետո՝ վերականգնման կամ շինարարական նպատակներով: Վերջիններս հանդիսանում են թափոններ «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով, և դրանց հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.
    39) ընդերքօգտագործման վտանգավոր թափոններ` ընդերքօգտագործման թափոններ, որոնք իրենց ֆիզիկական, քիմիական կամ կենսաբանական հատկություններով վտանգ են ստեղծում կամ կարող են ստեղծել մարդու առողջության և շրջակա միջավայրի համար, և պահանջվում են դրանց հետ վարվելու հատուկ մեթոդներ, եղանակներ, միջոցներ.
ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  3

40) ընդերքօգտագործման թափոնների կառավարում՝ ընդերքօգտագործման թափոնների հավաքման, փոխադրման, վնասազերծման, կուտակման, պահման, հեռացման, տեղադրման, թաղման, մշակման, օգտահանման գործողություններ, որոնք ուղղված են ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների և ընդերքօգտագործման թափոնների կառավարման միջոցով շրջակա միջավայրի կամ մարդու առողջության վրա ընդերքօգտագործման թափոնների բացասական ազդեցության հնարավորության դեպքում կանխմանը կամ հնարավորինս նվազեցմանը.
    41) ընդերքօգտագործման թափոնների վերամշակում՝ տեխնոլոգիական գործողությունների իրականացում, որոնք կապված են թափոնների մեխանիկական, ֆիզիկական, քիմիական կամ կենսաբանական հատկությունների փոփոխման հետ, և որի նպատակն է ընդերքօգտագործման թափոններից օգտակար հանածոյի կորզումը, այդ թվում՝ դրա չափերի փոփոխումը, դասակարգումը, առանձնացումը, թափոնների վերամշակումը.
    42) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման օբյեկտ՝ ընդերքօգտագործման թափոնների օբյեկտներ, որտեղ գտնվող ընդերքօգտագործման թափոնները ենթարկվում են մշակման, վերամշակման կամ օգտահանման.
    43) ընդերքօգտագործման թափոնների կառավարման պլան՝ ընդերքօգտագործման թափոնների կառավարման համապարփակ փաստաթուղթ, որը նկարագրում է ընդերքօգտագործման թափոնների օբյեկտներում թափոնների հավաքման, փոխադրման, վնասազերծման, կուտակման, պահման, հեռացման, տեղադրման, թաղման այն գործողությունները, որոնք անհրաժեշտ են սույն օրենսգրքով նախատեսված նպատակների իրականացման համար: Ընդ որում, ընդերքօգտագործման թափոնների կառավարման պլանը մշակում և ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմին են ներկայացնում բոլոր ընդերքօգտագործողները.
ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  3

44) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլան՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման համապարփակ փաստաթուղթ, որը նկարագրում է ընդերքօգտագործման թափոնների վերամշակման օբյեկտների կառավարման և դրանցում գտնվող ընդերքօգտագործման թափոնների կառավարման, մշակման, վերամշակման կամ օգտահանման այն գործողությունները, որոնք անհրաժեշտ են սույն օրենսգրքով նախատեսված նպատակների իրականացման համար: Ընդ որում, ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլան մշակում և ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմին են ներկայացնում միայն այն ընդերքօգտագործողները, որոնք ցանկանում են վերամշակել ընդերքօգտագործման թափոնները.
    45) լավագույն հնարավոր տեխնոլոգիա՝ սույն օրենսգրքով նախատեսված գործունեության իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների և մեթոդների ամբողջություն, որոնք հնարավորինս կանխում կամ նվազագույնի են հասցնում շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունները, այդ թվում՝ շրջակա միջավայր վտանգավոր նյութերի արտանետումները.
    46) նախնական պայմանագիր՝ լիազոր մարմնի և ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման համար հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված անձի միջև կնքված գրավոր համաձայնություն, որով սահմանվում են ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունքի ձեռքբերման համար ներկայացվող դիմումը, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացվող փաստաթղթերի փաթեթը և երկրաբանական ուսումնասիրության նյութերը փորձաքննության ներկայացնելու ժամկետները:
    47) ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող մշտադիտարկում` ժամանակի և տարածության մեջ պարբերաբար ուսումնասիրությունների միջոցով շրջակա միջավայրի ու բնական ռեսուրսների վիճակի և դրանց վրա ազդեցություն ունեցող գործոնների դիտարկման, վիճակի գնահատման ու կանխատեսման գործընթաց:
ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  3

48) հրապարակային հաշվետվություն՝ սույն օրենսգրքի 9-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված ընդերքօգտագործողների և պետական մարմինների կողմից լիազոր մարմին և վարչապետի աշխատակազմ ներկայացվող հաշվետվություն, որը բաց է հրապարակման համար.
    49) ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթ՝ տրանuպորտային կամ հաղորդակցության ուղիների կամ թունելների կամ ջրամբարների կամ կարևորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների կառուցման տարածքից օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռում չհաշվառված ոչ մետաղական օգտակար հանածոների դուրս բերումը ընդերքից.
    50) ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվություն՝ տրանuպորտային կամ հաղորդակցության ուղիների կամ թունելների կամ ջրամբարների կամ կարևորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների կառուցման կամ շահագործման նպատակով տվյալ օբյեկտի կառուցման տարածքի սահմաններում ընդերքի տեղամասից հանույթ կատարելու իրավունք.
    51) հանքավայրի աշխարհագրորեն առանձնացված տեղամաս՝ օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռում հաշվառված հանքավայրի տարանջատ տեղամաս, որը հաշվառված է առանձին անվանմամբ և սահմանանիշերով.
    52) գետաողողատային տիպի հանքավայր` գետերի ողողատային տարածք, որը պարունակում է գետի վարարումների հետևանքով կուտակված ավազի (ավազակոպճային, ավազակոպճագլաքարային խառնուրդի) վերականգնվող պաշարներ, որոնք ստացել են երկրաբանատնտեսագիտական գնահատական.
    53) իրական շահառու՝ մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության կամ մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցող կամ այդպիսի իրավունք հայցող իրավաբանական անձի դեպքում՝ ֆիզիկական անձ, որը՝
    ա. ուղղակի կամ անուղղակի կերպով տիրապետում է տվյալ իրավաբանական անձի` ձայնի իրավունք տվող բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայերի) 10 և ավելի տոկոսին կամ ուղղակի կամ անուղղակի կերպով ունի 10 և ավելի տոկոս մասնակցություն իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում, բ․ իրավունք ունի նշանակելու կամ հեռացնելու իրավաբանական անձի կառավարման մարմինների անդամների մեծամասնությանը,
ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  3

գ․ իրավաբանական անձից անհատույց ստացել է հաշվետու տարվան նախորդող տարվա ընթացքում տվյալ իրավաբանական անձի ստացած շահույթի առնվազն 15 տոկոսի չափով օգուտ, դ․ իրավաբանական անձի նկատմամբ իրականացնում է իրական (փաստացի) վերահսկողություն այլ միջոցներով, ե․ հանդիսանում է տվյալ իրավաբանական անձի գործունեության ընդհանուր կամ ընթացիկ ղեկավարումն իրականացնող պաշտոնատար անձ այն դեպքում, երբ առկա չէ սույն կետի «ա»-«դ» ենթակետերի պահանջներին համապատասխանող ֆիզիկական անձ: «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ շահերի հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձինք, Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի, փոխվարչապետների, նախարարների խորհրդականների, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչների, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդականի, վարչապետի գլխավոր խորհրդականի, հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոն զբաղեցնող անձինք, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով՝ այդպիսի անձանց ընտանիքի անդամ համարվող անձինք սույն կետի «ա» և «գ» ենթակետերով նախատեսված հիմքերով համարվում են իրավաբանական անձի իրական շահառու՝ անկախ ունեցած ձայների և ստացված օգուտների մեծությունից.
    54) իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք` միասնական պետական գրանցամատյանից տրվող՝ իրավաբանական անձի ամբողջական տեղեկություններ պարունակող քաղվածք, որտեղ ներառված են իրավաբանական անձի իրական շահառուների պետական գրանցման վերաբերյալ տեղեկություններ.
    55) օգտակար հանածոյի կանխատեսումային ռեսուրսներ՝ օգտակար հանածոյի ենթադրվող կուտակումներ, որոնց քանակը, որակը և տարածքային դիրքը գնահատված են ընդհանուր երկրաբանական նախադրյալների հիման վրա.
    56) քաղաքացիական անհնազանդություն՝ հասարակության կողմից հավաքների կազմակերպման միջոցով իրականացվող բողոքի ակցիաներ, որոնք ուղղված են իշխանության կամ կառավարության վարած քաղաքականության կամ ծրագրի դեմ: