Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 143 Իրավունքի իրականացման սահմանափակումը. 1. Իրավունքի իրականացման սահմանափակումը վարույթի մասնակցի կամ վկայի` որոշակի իրավունքների սույն օրենսգրքով սահմանված պարբերաբար չարաշահման դեպքում համապատասխան որոշմամբ դրանց իրականացման համար ժամանակային կամ քանակական պայմանների սահմանումն է. 2. Սույն հոդվածով նախատեսված դատավարական սանկցիան կարող է կիրառվել միայն հետևյալ իրավունքները պարբերաբար չարաշահելու դեպքում․ 1) միջնորդություն հարուցելը. 2) բացարկ հայտնելը. 3) վարույթի նյութերին կցելու և հետազոտելու համար ապացույցներ ներկայացնելը. 4) վարույթի նյութերին ծանոթանալը և դրանցից ցանկացած տեղեկություն դուրս գրելը. 5) բացման խոսքով, եզրափակիչ ելույթով կամ եզրափակիչ հայտարարությամբ հանդես գալը. 6) պաշտպանից հրաժարվելը, 7) պաշտպանի լիազորությունները դադարեցնելը. 3. Իրավունքի իրականացման սահմանափակումը կարող է կիրառվել նաև վարութային գործողությանը նույն անձի մի քանի պաշտպանի, լիազոր ներկայացուցչի կամ փաստաբանի ներկայանալու դեպքում: Այդ դեպքում իրավունքի իրականացման սահմանափակումը դրսևորվում է տվյալ վարութային գործողությանը մասնակցելու հնարավորություն տալով ոչ բոլոր պաշտպաններին, լիազոր ներկայացուցիչներին կամ փաստաբաններին. 4. Սույն հոդվածով նախատեսված դատավարական սանկցիայի կիրառումը չպետք է բացառի համապատասխան իրավունքի բուն իրացումը: |