Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 371 Վերաքննության արդյունքով կայացվող դատական ակտերը. 1. Վերաքննության արդյունքով վերաքննիչ դատարանը` 1) դատական ակտը թողնում է անփոփոխ: Այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը, սակայն գտնում է, որ գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի կամ մասնակի սխալ է հիմնավորված, ապա հիմնավորում է անփոփոխ թողնված դատական ակտը. 2) ամբողջությամբ կամ որոշակի մասով բեկանում է դատական ակտը: Բեկանված մասով կայացնում է նոր դատական ակտ կամ վարույթը փոխանցում է առաջին ատյանի համապատասխան դատարան` նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը. 3) փոփոխում է ստորադաս դատարանի դատական ակտը, եթե փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, և եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից. 2. Դատական ակտը բեկանելիս վերաքննիչ դատարանն իրավասու է վարույթը փոխանցելու առաջին ատյանի դատարան միայն այն դեպքում, երբ սույն օրենսգրքով իրեն վերապահված լիազորությունները և հնարավորությունները բավարար չեն իր կողմից կայացվելիք նոր դատական ակտի իրավաչափությունն ապահովելու համար: |