FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  22

Օտարերկրացիների աշխատանքը Հայաստանի Հանրապետությունում.
1. Օտարերկրացիներն իրավունք ունեն ազատորեն տնօրինելու իրենց աշխատանքային ունակությունները, ընտրելու մասնագիտության և գործունեության տեսակը, զբաղվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված տնտեսական գործունեությամբ` պահպանելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սահմանափակումները: Երաշխավորվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավահավասարության սկզբունքը` անկախ նրանց սեռից, ռասայից, ազգությունից, լեզվից, քաղաքացիությունից և աշխատողի գործնական հատկանիշների հետ չկապված այլ հանգամանքներից.
2. Հայաստանի Հանրապետության գործատուն իրավունք ունի օտարերկրացու հետ կնքելու աշխատանքային (ծառայությունների մատուցման) պայմանագիր սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով տրամադրված ժամանակավոր կացության կարգավիճակի քարտի, իսկ 23-րդ հոդվածի 1-ին մասի «ժէ» և «ի» կետերում նշված օտարերկրացիների հետ՝ հանրային ծառայությունների համարանիշի առկայության դեպքում, բացառությամբ այն դեպքերի, երբ օտարերկրացու համար չի պահանջվում ունենալ կացության կարգավիճակ կամ ստանալ հանրային ծառայությունների համարանիշ.
3. Սույն օրենքի 22.1-ին հոդվածի 1-ին մասում նշված հայտը լրացվելու դեպքում թափուր աշխատատեղն զբաղեցնելու համար դիմելու սահմանված ժամկետը պետք է լինի նվազագույնը 15 աշխատանքային օր, որը թույլ կտա աշխատանքի և զբաղվածության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայի պահանջները և հնարավորության դեպքում գործատուին միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով առաջարկել համալրելու աշխատատեղը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգին համապատասխան:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  22

4. Սույն օրենքի 23-րդ հոդվածում նշված օտարերկրացիներին աշխատանքի ընդունելիս չի գործում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներով թափուր աշխատատեղը համալրելու պահանջը, բացառությամբ եթե այդ աշխատանքի համար պահանջվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, և այդ անձանց աշխատանքի ընդունելիս կիրառելի չեն սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջները.
5. Օտարերկրացին սույն օրենքով նախատեսված փաստաթղթերը (ժամանակավոր կացության կարգավիճակի քարտը կամ հանրային ծառայությունների համարանիշը) միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմնից ստանում է անձամբ: