Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 1285 Իրավունքի ընտրության վերաբերյալ կողմերի համաձայնության բացակայության դեպքում պայմանագրի նկատմամբ կիրառվելիք իրավունքը. 1. Կիրառվելիք իրավունքի վերաբերյալ պայմանագրի կողմերի համաձայնության բացակայության դեպքում այդ պայմանագրի նկատմամբ կիրառվում է այն պետության իրավունքը, որտեղ հիմնադրվել է, բնակության կամ գործունեության հիմնական վայր ունի այն կողմը, որը` 1) գրավատու է գրավի պայմանագրում. 2) երաշխավոր է երաշխավորության պայմանագրում. 3) վաճառող է առուվաճառքի պայմանագրում. 4) նվիրատու է նվիրատվության պայմանագրում. 5) վարձատու է վարձակալության պայմանագրում. 6) փոխատու է գույքի անհատույց օգտագործման պայմանագրում. 7) կապալառու է կապալի պայմանագրում. 8) հանձնակատար է հանձնարարության պայմանագրում. 9) կոմիսիոներ է կոմիսիայի պայմանագրում. 10) գործակալ է գործակալության պայմանագրում. 11) պահառու է պահատվության պայմանագրում. 12) փոխադրող է փոխադրման պայմանագրում. 13) առաքող է տրանսպորտային առաքման պայմանագրում. 14) պարտատեր է փոխառության կամ այլ վարկային պայմանագրում. 15) ֆինանսական գործակալ է դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման պայմանագրում. 16) բանկ է բանկային ավանդի և բանկային հաշվի պայմանագրերում. 17) իրավատեր է համալիր թույլտվության պայմանագրում. 18) ապահովագրող է ապահովագրության պայմանագրում. 19) լիցենզատու է բացառիկ իրավունքների օգտագործման լիցենզային պայմանագրում. 2. Անկախ սույն հոդվածի 1-ին կետի դրույթներից` կիրառվելիք իրավունքի վերաբերյալ պայմանագրի կողմերի համաձայնության բացակայության դեպքում` 1) այն պայմանագրի նկատմամբ, որի առարկան անշարժ գույքն է, ինչպես նաև գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրի նկատմամբ կիրառվում է այն պետության իրավունքը, որտեղ գտնվում է տվյալ գույքը. 2) շինարարական կապալի պայմանագրի և նախագծային ու հետազոտական աշխատանքների կապալի պայմանագրի նկատմամբ կիրառվում է այն պետության իրավունքը, որտեղ ստեղծվում են պայմանագրով նախատեսված արդյունքները. 3) համատեղ գործունեության պայմանագրի նկատմամբ կիրառվում է այն պետության իրավունքը, որտեղ իրականացվում է նման գործունեությունը. 4) աճուրդում կամ մրցույթով կնքված պայմանագրի նկատմամբ կիրառվում է այն պետության իրավունքը, որտեղ անց է կացվել աճուրդը կամ մրցույթը: |
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 1285 3. Կիրառվելիք իրավունքի վերաբերյալ կողմերի համաձայնության բացակայության դեպքում սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում չթվարկված պայմանագրերի նկատմամբ կիրառվում է այն պետության իրավունքը, որտեղ հիմնադրվել է, բնակության վայր կամ գործունեության հիմնական վայր ունի այն կողմը, որը կատարում է նման պայմանագրի բովանդակության համար վճռական նշանակություն ունեցող պայմանը: Պայմանագրի բովանդակության համար վճռական նշանակություն ունեցող պայմանը որոշելու անհնարինության դեպքում կիրառվում է այն պետության իրավունքը, որի հետ առավել սերտ է կապված տվյալ պայմանագիրը: |