FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  22

Թռիչքային պիտանիության և շրջակա միջավայրի պահպանության պահանջները.
1. Հայաստանի Հանրապետությունում թռիչքներ իրականացնելու նպատակով շահագործվող օդանավը պետք է լինի թռիչքների համար պիտանի և համապատասխանի շրջակա միջավայրի պահպանության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին: Օդանավը թռիչքների համար համարվում է պիտանի, եթե այն նախագծվել, արտադրվել, սարքավորվել և սպասարկվել է թռիչքային անվտանգության պահանջներին համապատասխան և ունի բավարար թռիչքային որակներ: Օդանավը շրջակա միջավայրի պահպանության համար համարվում է պիտանի, եթե այն նախագծվել, արտադրվել, սարքավորվել և սպասարկվել է այնպես, որ համապատասխանում է աղմուկի ու արտանետումների գործող սահմանափակումներին և շրջակա միջավայրի պահպանության այլ պահանջներին.
2. Թռիչքային պիտանիության վկայականների տրման, գործողության ժամկետի երկարաձգման և օտարերկրյա թռիչքային պիտանիության վկայականների ճանաչման և կիրառման, ինչպես նաև թռիչքային պիտանիությանն առնչվող և թռիչքային պիտանիության ապահովմանն ուղղված մանրամասն կանոնները, կարգերը, հրահանգները սահմանում է կոմիտեն: Օդանավի թռիչքային պիտանիության նորմերը, օդանավի տիպի թռիչքային պիտանիության վկայականների տրման կարգը, ինչպես նաև միջազգային ավիացիոն կազմակերպությունների կամ օտարերկրյա պետությունների սահմանած` օդանավի թռիչքային պիտանիության նորմերի և օդանավի տիպի թռիչքային պիտանիության վկայականների ճանաչման և կիրառման կարգը սահմանում է կոմիտեն.
3. Հայաստանի Հանրապետությունում շահագործվող օտարերկրյա օդանավերը պետք է ունենան թռիչքային պիտանիության սերտիֆիկատներ, որոնք տրված են այլ երկրի կողմից և միջազգային կոնվենցիայի կամ այդ երկրի հետ կնքված համաձայնագրի հիման վրա ճանաչվում են Հայաստանի Հանրապետությունում.
4. Օդանավի սեփականատերը կամ շահագործողը կոմիտե է ներկայացնում թռիչքային պիտանիության սերտիֆիկատ ստանալու հայտ: Հայտի հետ սեփականատերը կամ շահագործողը ներկայացնում է օդանավի տիպի սերտիֆիկատը և հայտն ուսումնասիրելու համար անհրաժեշտ փաստաթղթեր՝ կոմիտեի սահմանած կարգի համաձայն: