FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՄԱՍԻՆ

article  36

Ճանաչումը կամ հարկադիր կատարումը մերժելու հիմքերը.
1. Արբիտրաժային տրիբունալի վճռի ճանաչումը կամ հարկադիր կատարումը, որը կայացվել է Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Օտարերկրյա արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման մասին Նյու Յորքի կոնվենցիայի անդամ որևէ այլ պետության տարածքում, կարող է մերժվել միայն`
    1) այն կողմի խնդրանքով, որի դեմ այն ուղղված է, եթե այդ կողմն ապացույցներ ներկայացնի դատարան, որտեղ հայցվում է վճռի ճանաչումը կամ հարկադիր կատարումը այն մասին, որ`
    ա) սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված արբիտրաժային համաձայնության կողմերից մեկը, իր հանդեպ կիրառելի իրավունքի համաձայն, եղել է անգործունակ, կամ արբիտրաժային համաձայնությունը անվավեր է` կողմերի ընտրած իրավունքի կամ այդպիսին ընտրած չլինելու դեպքում` վճռի կայացման երկրի օրենսդրությամբ, կամ բ) տվյալ կողմը պատշաճ ձևով տեղեկացված չի եղել արբիտրի նշանակման կամ արբիտրաժի մասին կամ այլ պատճառներով զրկված է եղել իր գործը ներկայացնելու հնարավորությունից, կամ գ) վճիռ է կայացվել այնպիսի վեճի կապակցությամբ, որը նախատեսված չէր արբիտրաժային համաձայնությամբ կամ չի համապատասխանում նրա պայմաններին կամ որոշում է այնպիսի հարցեր, որոնք դուրս են արբիտրաժային համաձայնության սահմաններից, պայմանով սակայն, որ եթե արբիտրաժային համաձայնությամբ նախատեսված մասով կայացված որոշումները կարող են առանձնացվել այն որոշումներից, որոնք դուրս են արբիտրաժային համաձայնության սահմաններից, ապա կարող է չեղյալ ճանաչվել արբիտրաժային տրիբունալի վճռի միայն այն մասը, որը ներառում է արբիտրաժային համաձայնությամբ չնախատեսված հարցեր, կամ դ) արբիտրաժային տրիբունալի կազմը կամ ընթացակարգը չի համապատասխանել կողմերի արբիտրաժային համաձայնությանը կամ նման համաձայնության բացակայության դեպքում չի համապատասխանել վճռի կայացման երկրի օրենսդրությանը,
    ե) վճիռը դեռևս չի դարձել պարտադիր կողմերի համար կամ չեղյալ է ճանաչվել, կամ դրա կատարումը կասեցվել է այն պետության դատարանի կողմից, որտեղ կամ որի իրավունքին համապատասխան` կայացվել է այդ վճիռը, կամ 2) դատարանը պարզի, որ`
    ա) համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության` վեճի առարկան ենթակա չէ լուծման արբիտրաժի կողմից, կամ
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՄԱՍԻՆ

article  36

բ) վճռի ճանաչումը կամ կատարումը հակասում է Հայաստանի Հանրապետության հանրային կարգին.
2. Եթե սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ե» ենթակետով նախատեսված դատարանին միջնորդություն է ներկայացվել վճիռը չեղյալ ճանաչելու կամ վճռի կատարումը կասեցնելու վերաբերյալ, ապա դատարանը, որտեղ հայցվում են վճռի ճանաչումը և հարկադիր կատարումը, կարող է իր հայեցողությամբ հետաձգել իր կողմից կայացվելիք որոշումը, ինչպես նաև վճռի ճանաչումը և հարկադիր կատարումը հայցող կողմի միջնորդության հիման վրա` պարտադրելով մյուս կողմին ներկայացնելու համազոր ապահովում: