FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ

article  11

Բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրումը դատարանին.
1. Բանկերը քաղաքացիական գործերի և քրեական վարույթների կողմ հանդիսացող իր հաճախորդների վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները սույն օրենքին համապատասխան տրամադրում են միայն դատարանի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության կամ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով ընդունված որոշման հիման վրա, ինչպես նաև իր հաճախորդի բանկային հաշվի վրա բռնագանձում տարածելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի կամ դատավճռի հիման վրա.
1.1. Բանկերը «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում իրենց հաճախորդների վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները տրամադրում են իրավասու մարմնին՝ դատարանի որոշման հիման վրա.
2. Բանկը պարտավոր է դատարանի որոշումը, վճիռը կամ դատավճիռը ստանալու պահից երկու բանկային օրվա ընթացքում դատարանին կամ դատարանի կողմից լիազորված անձին տրամադրել տվյալ որոշմամբ, վճռով կամ դատավճռով պահանջվող տեղեկությունները և փաստաթղթերը` փակ և փակվող մասում գործադիր մարմնի ղեկավարի կամ նրան փոխարինող անձի կողմից ստորագրված ծրարում: Այդ ընթացքում բանկը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով ընդունված դատարանի որոշումը կամ վճիռը ստանալու և բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները տրամադրելու բանկի պարտավորության մասին իր հաճախորդին տեղեկացնելու համար: Բանկին արգելվում է իր հաճախորդներին տեղեկացնել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով ընդունված դատարանի որոշման կամ դատավճռի ստացման և նրանց մասին բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները դատարանին կամ դատարանի կողմից լիազորված անձին տրամադրելու փաստի վերաբերյալ: