Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 55 Անվան փոխման պետական գրանցման կարգը. 1. Անվան փոխումը Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցում է գործակալությունը, իսկ օտարերկրյա պետության տարածքում կարող է գրանցել դիվանագիտական ծառայության մարմինը՝ անվան փոխման մասին ակտային գրանցում կատարելու միջոցով. 2. Անվան փոխման պետական գրանցումը կատարվում է սույն օրենքի 54-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի. 3. Անվան փոխման պետական գրանցումը հիմք է անունը փոխած անձի նկատմամբ նախկինում գրանցված քաղաքացիական կացության ակտերում սույն օրենքով սահմանված կարգով համապատասխան փոփոխություններ կատարելու համար. 4. Եթե այլ քաղաքացիական կացության ակտային գրանցումներում, որտեղ անվան փոխման կապակցությամբ անհրաժեշտ է փոփոխություն կատարել, առկա է անունը փոխող անձի վերաբերյալ գրառված տեղեկությունների անհամապատասխանություն, ապա նման անհամապատասխանությունները մինչև անվան փոխման պետական գրանցումը պետք է վերացվեն սույն օրենքով սահմանված կարգով քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղում կամ փոփոխություն կամ լրացում կատարելու միջոցով. 5. Անվան փոխման պետական գրանցումից հետո նույն աշխատանքային օրը հաղորդվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչություն, ինչպես նաև անունը փոխած անձի բնակության վայրի զինվորական կոմիսարիատ. 6. Անվան փոխման պետական գրանցման մասին այլ մարմիններ կամ կազմակերպություններ հաղորդում կատարելու կարգը և պայմանները, ինչպես նաև այդ մարմինների կամ կազմակերպությունների ցանկը սահմանում է նախարարը. 7. Անվան փոխման պետական գրանցումից հետո նույն աշխատանքային օրը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվում է անձի անվան փոխման վերաբերյալ տեղեկատվությունը: |