Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 22 Հանձնաժողովի որոշումներն ու պարզաբանումներն ապրանքների առանձին տեսակների դասակարգման վերաբերյալ. 1. Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի միատեսակ կիրառությունն ապահովելու նպատակներով մաքսային մարմինների առաջարկների հիման վրա Հանձնաժողովն ընդունում է որոշումներ ապրանքների առանձին տեսակների դասակարգման վերաբերյալ: Սույն Օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան՝ ապրանքների դասակարգման վերաբերյալ մաքսային մարմինների ընդունած նախնական որոշումներում, ապրանքների առանձին տեսակների դասակարգման վերաբերյալ մաքսային մարմինների ընդունած (տված) որոշումներում կամ պարզաբանումներում Հանձնաժողովի կողմից ապրանքների տարբերվող դասակարգում հայտնաբերելու դեպքում, Հանձնաժողովն ապրանքների առանձին տեսակների դասակարգման վերաբերյալ որոշումներն ընդունում է սեփական նախաձեռնությամբ. 2. Ապրանքների առանձին տեսակների դասակարգման վերաբերյալ որոշումներն ընդունվում են Հանձնաժողովի որոշումների տեսքով. 3. Հանձնաժողովի կողմից սույն հոդվածին համապատասխան ընդունված որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մաքսային մարմինների կողմից՝ սույն Օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան ընդունված (տրված)՝ ապրանքների առանձին տեսակների դասակարգման վերաբերյալ որոշումներն ու պարզաբանումները չեն կիրառվում և ենթակա են վերացման այն ապրանքների առնչությամբ, որոնց վերաբերյալ Հանձնաժողովը որոշում է ընդունել: Սույն Օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան մաքսային մարմինների կողմից ընդունված (տրված)՝ ապրանքների առանձին տեսակների դասակարգման վերաբերյալ որոշումների և պարզաբանումների՝ չեղյալ ճանաչման մասին որոշումներն ուժի մեջ են մտնում սույն հոդվածին համապատասխան ընդունված Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից. 4. Հանձնաժողովի կողմից սույն հոդվածին համապատասխան ընդունված որոշումները ճանաչվում են ուժը կորցրած կամ ենթակա են փոփոխման հետևյալ հիմքերով՝ 1) Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկը փոփոխելը. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 22 2) Հանձնաժողովի այդպիսի որոշումների ընդունման ժամանակ թույլ տրված և ապրանքների առանձին տեսակների դասակարգման վրա ազդեցություն չունեցող սխալները հայտնաբերելը՝ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան, օրինակ՝ վրիպակներ, տեխնիկական սխալներ և այլն. 3) Հանձնաժողովի որոշման մեջ նշված ապրանքների առանձին տեսակների վերաբերյալ լրացուցիչ այնպիսի տեղեկություններ ստանալը, որոնք ազդում են ապրանքների առանձին տեսակների ծածկագրերի վրա՝ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան, և որոնք ազդում են ապրանքների առանձին տեսակների նկարագրության և Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման հիմնական կանոնների կիրառության վրա. 4) Եվրասիական տնտեսական Միության դատարանի կողմից Հանձնաժողովի՝ սույն հոդվածին համապատասխան ընդունած որոշումը կամ դրա առանձին դրույթները «Միության մասին» պայմանագրին, Միության շրջանակներում միջազգային պայմանագրերին և (կամ) Միության մարմինների որոշումներին չհամապատասխանող ճանաչելը. 5. Հանձնաժողովի՝ ապրանքների առանձին տեսակների դասակարգման վերաբերյալ որոշումները նախապատրաստելու կարգը՝ ներառյալ մաքսային մարմինների կողմից այդպիսի որոշումներ ընդունելու վերաբերյալ առաջարկները Հանձնաժողով ներկայացնելու, Հանձնաժողովի կողմից դրանք քննարկելու, սույն հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությանը համապատասխան նախապատրաստած՝ Հանձնաժողովի որոշումների նախագծերը մաքսային մարմինների կողմից համաձայնեցնելու կանոնները որոշվում են Հանձնաժողովի կողմից. 6. Մաքսային մարմինների առաջարկներով Հանձնաժողովը տալիս է պարզաբանումներ ապրանքների առանձին տեսակների դասակարգման վերաբերյալ: Ապրանքների առանձին տեսակների դասակարգման վերաբերյալ պարզաբանումներն ընդունվում են Հանձնաժողովի առաջարկությունների ձևով: Ապրանքների առանձին տեսակների դասակարգման վերաբերյալ պարզաբանումներն ընդունվում են այն դեպքում, երբ սույն Օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված մաքսային մարմիններն այդպիսի ապրանքների դասակարգման վերաբերյալ ունեն միասնական կարծիք՝ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 22 Ապրանքների առանձին տեսակների դասակարգման վերաբերյալ Հանձնաժողովի պարզաբանումները նախապատրաստելու կարգը, այդ թվում՝ մաքսային մարմինների կողմից այդպիսի պարզաբանումներ տալու վերաբերյալ առաջարկները Հանձնաժողով ներկայացնելու, Հանձնաժողովի կողմից դրանք քննարկելու, այդպիսի պարզաբանումների նախագծերը մաքսային մարմինների հետ համաձայնեցնելու կանոնները սահմանվում են Հանձնաժողովի կողմից: |