Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 229 «Ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը. 1. «ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը սահմանափակված չէ՝ եթե այլ բան սահմանված չէ սույն կետի երկրորդ պարբերությունով: Կախված Միության մաքսային տարածքից ապրանքների արտահանման նպատակներից, ինչպես նաև այն ապրանքների համար, որոնց առնչությամբ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված է դրանք այդ պետության տարածք վերադարձնելու պարտադիր պայման, անդամ պետության՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ կարող է սահմանվել «ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգի գործողության ժամկետ. 2. «ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգով ապրանքները ձևակերպելու դեպքում մաքսային մարմինը հայտարարատուի դիմումի հիման վրա, ելնելով Միության մաքսային տարածքից ապրանքների արտահանման նպատակներից և հանգամանքներից, սահմանում է այդ մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը. 3. «ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգի՝ մաքսային մարմնի կողմից սահմանված գործողության ժամկետը անձի դիմումի հիման վրա կարող է երկարաձգվել մինչև այդ ժամկետի լրանալը կամ դրա լրանալուց հետո 1 ամսից ոչ ուշ: Մաքսային մարմնի կողմից սահմանված՝ «ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը երկարաձգելիս այն լրանալուց հետո այդ մաքսային ընթացակարգի գործողությունը վերսկսվում է այդ մաքսային ընթացակարգը դադարելու օրվանից. 4. Եթե ապրանքների նկատմամբ, սույն հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությանը համապատասխան, անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված է «ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը, որը սահմանվում (երկարաձգվում) է մաքսային մարմնի կողմից, ապա այդ մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը չի կարող գերազանցել այդպիսի ժամկետը: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 229 5. Օտարերկրյա անձին ժամանակավորապես արտահանված այն ապրանքների նկատմամբ իրավունքների փոխանցման դեպքում, որոնց նկատմամբ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված չէ դրանք այդ պետության տարածք վերադարձնելու պարտավորություն, այդ ապրանքների նկատմամբ «ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը չի երկարաձգվում, իսկ նշված ապրանքները ենթակա են «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպման: |