Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 316 Ապրանքների բացթողումից հետո մաքսային հսկողության առանձնահատկությունները՝ պայմանականորեն բաց թողնված ապրանքների նկատմամբ. 1. Սույն Օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված՝ պայմանականորեն բաց թողնված ապրանքների առնչությամբ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման արտոնությունների տրամադրման նպատակների և պայմանների և (կամ) ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման արտոնությունների կիրառման հետ կապված այդ ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման սահմանափակումների պահպանումը համարվում է չհաստատված, եթե այդպիսի ապրանքների նկատմամբ մաքսային հսկողություն անցկացնելիս մաքսային մարմին ամբողջությամբ չեն ներկայացվել. 1) նշված ապրանքների՝ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման արտոնությունների տրամադրման նպատակներով և դրանց տրամադրման պայմանների, ինչպես նաև այդպիսի ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման սահմանափակումների պահպանմամբ օգտագործումը հաստատող փաստաթղթեր. 2) նշված ապրանքները կամ դրանց գտնվելու վայրը հաստատված չէ. 2. Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել սույն Օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին կետում նշված՝ պայմանականորեն բաց թողնված ապրանքների նկատմամբ ապրանքների բացթողումից հետո մաքսային հսկողություն անցկացնելու պարբերականությունը և դրա անցկացմանը ներկայացվող այլ պահանջներ: |