FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  17

Բուքմեյքերային գործունեության առանձնահատկությունները.
1. Բուքմեյքերային գործունեությունը կազմակերպվում է տոտալիզատորի կամ բուքմեյքերային գրասենյակի միջոցով.
2. Տոտալիզատորի միջոցով բուքմեյքերային գործունեության կազմակերպման դեպքում շահումի մեծությունը որոշվում է տվյալ իրադարձության վրա այլ մասնակիցների կողմից գրազադրված խաղադրույքների ընդհանուր գումարի հիման վրա հաշվարկվող գործակցով.
3. Բուքմեյքերային գրասենյակի միջոցով բուքմեյքերային գործունեության կազմակերպման դեպքում շահումի մեծությունը որոշվում է տվյալ իրադարձության համար կազմակերպչի կողմից նախապես սահմանած գործակցով.
4. Բուքմեյքերային գործունեության կազմակերպչի պաշտոնական կայքում պարտադիր հրապարակման ենթակա են՝
    1) լիցենզիայի համարը.
    2) սույն օրենքի 47-49-րդ հոդվածներով նախատեսված՝ խաղերին մասնակցության սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվությունը.
    3) բուքմեյքերային գործունեության տեսակը, նկարագրերը, անցկացման կարգը (կանոնները) կամ ինտերնետային էջի հասցեն, որտեղ կարելի է ծանոթանալ այդ տեղեկատվությանը.
    4) մասնակցության կարգը.
5. Պաշտոնական կայքում տեղադրված տեղեկությունները համարվում են հաստատված Կանոնակարգի անբաժանելի մասը: