FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 5

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  342

Հարկային ստուգման արդյունքների ամփոփումը.
1. Հարկային ստուգումն ավարտվելուց հետո՝ 10, իսկ տրանսֆերային գնագոյացման ստուգման դեպքում` 20 աշխատանքային օրվա ընթացքում, ստուգման արդյունքների ամփոփման հիման վրա, հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի, իսկ տրանսֆերային գնագոյացման ստուգման դեպքում պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին անհամապատասխանության, ինչպես նաև հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի այլ պահանջների կատարման խախտումներ հայտնաբերված լինելու դեպքում ստուգումն իրականացնող պաշտոնատար անձը (անձինք) կազմում է (են) հարկային մարմնի սահմանած ձևով ստուգման ակտի նախագիծ, որն ստորագրում է (են) ստուգումն իրականացնող պաշտոնատար անձը (անձինք), և այն կազմելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված կարգով ներկայացնում է (են) հարկ վճարողին: Ստուգման արդյունքում խախտումներ հայտնաբերված չլինելու դեպքում սույն մասով սահմանված ժամկետում ստուգումն իրականացնող պաշտոնատար անձը (անձինք) կազմում է (են) ստուգման ակտ (առանց ակտի նախագիծ կազմելու), որն ստորագրում է (են) ստուգումն իրականացնող պաշտոնատար անձը (անձինք), և այն կազմելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված կարգով ներկայացնում է (են) հարկ վճարողին:
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  342

2. Հարկ վճարողը ակտի նախագիծն ստացված համարվելու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով կարող է ներկայացնել առարկություններ ակտի նախագծի վերաբերյալ կամ տեղեկացնել առարկությունների բացակայության մասին: Մինչև սույն մասում նշված ժամկետի ավարտն ակտի նախագծի վերաբերյալ առարկություններ չստանալու դեպքում ժամկետի ավարտի օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա, իսկ առարկություններ ստանալու կամ առարկությունների բացակայության մասին գրավոր տեղեկացվելու դեպքում դրանք ստանալու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում ստուգումն իրականացնող պաշտոնատար անձը կազմում է հարկային մարմնի սահմանած ձևով ստուգման ակտ, որն ստորագրում է ստուգումն իրականացնող պաշտոնատար անձը և սույն հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետով սահմանված կարգով ներկայացնում հարկ վճարողին: Եթե հարկ վճարողը նաև պետական բաժնեմաս ունեցող կազմակերպություն է, ապա ակտի պատճենն ուղարկվում է համապատասխան պետական կառավարման մարմին: 4. Ստուգման արդյունքում կազմված ակտում (նախագծում) նշվում են՝
    1) ակտի համարը, կազմելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը.
    2) ստուգման հանձնարարագրի ամսաթիվը, ամիսը, տարեթիվն ու համարը.
    3) ստուգում իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը.
    4) հարկ վճարողի (համալիր հարկային ստուգմամբ ստուգվող ժամանակաշրջաններում կազմակերպությունների վերակազմակերպման դեպքերում իրավանախորդի (իրավանախորդների) լրիվ անվանումը, ՀՎՀՀ-ն, գտնվելու վայրը, ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, անձնագրային տվյալները կամ հանրային ծառայության համարանիշը, ՀՎՀՀ-ն, հաշվառման վայրը.
    5) ստուգման փաստացի ժամանակահատվածը (սկիզբը և ավարտը).
    6) ստուգմամբ ընդգրկված հարցերը, դրանց մասով ստուգվող ժամանակաշրջանները (սկիզբը և ավարտը).
    7) ստուգմամբ ընդգրկված և խախտում հայտնաբերված յուրաքանչյուր հարցի մասով՝
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  342

ա. խախտումների նկարագրությունը, ժամանակահատվածը, ինչպես նաև այն իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել (նկարագրական մաս) ստուգման ընթացքը տեսաձայնագրված լինելու դեպքում՝ տեսաձայնագրության վերաբերյալ, ինչպես նաև Օրենսգրքի 352.1-ին հոդվածի 8-րդ մասով նախատեսված կարգով տեսաձայնագրության մասին հարկ վճարողին տեղեկացնելու կամ հարկ վճարողի դիմումի բացակայության դեպքում՝ տեղեկացված չլինելու վերաբերյալ,
    բ. պատասխանատվության կիրառման և հարկային պարտավորությունների առաջադրման իրավական հիմքերը (պատճառաբանական մաս),
    գ. պատասխանատվության կիրառման շարադրանքը, հարկային պարտավորությունների ճշգրտումը, վճարման առաջադրվող հարկային պարտավորությունների հաշվարկը, Օրենսգրքով սահմանված դեպքերում ու կարգով անուղղակի եղանակներով հարկային պարտավորությունների հաշվարկն ու վերահաշվարկը (եզրափակիչ մաս).
    8) ստուգման հարցով խախտումներ հայտնաբերված չլինելու դեպքում այդ մասին համապատասխան գրառումներ կատարելու դաշտերը.
    9) հարկ վճարողին հանձնելու օրվա վերաբերյալ համապատասխան գրառումներ կատարելու դաշտերը.
    10) նախագծում` առարկություններ չունենալու մասին գրառում կատարելու համապատասխան դաշտերը.
    11) ստուգման ակտում՝ դրա բողոքարկման ժամկետը և մարմինը, որին կարող է այն բողոքարկվել, ներառյալ՝ դատարանը.
    12) ստուգման ակտում՝ նախագծի վերաբերյալ հարկ վճարողի ներկայացրած առարկությունների (որոնք կցվում են ակտին) ընդունման կամ չընդունման վերաբերյալ նշումները.
5. Ստուգման ակտի նախագծին կցվում են՝
    1) փորձագիտական եզրակացության՝ էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակը՝ ստուգման ընթացքում փորձաքննություն անցկացնելու դեպքում.
    2) ուսումնասիրությունների և վերլուծությունների վերաբերյալ տեղեկանքի՝ էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակը, եթե հարկային պարտավորություններն առաջադրվում են անուղղակի եղանակներով հարկ վճարողի հարկման բազաների և հարկային պարտավորությունների գնահատման (վերագնահատման) հիման վրա.
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  342

3) խախտումներին ու դրանց արձանագրմանն առնչվող այն փաստաթղթերի էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակները, որոնք պիտանի և անհրաժեշտ են ստուգմամբ հայտնաբերված խախտումների փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար, իսկ տրանսֆերային գնագոյացման դեպքում՝ նաև պարզած ձեռքի հեռավորության տիրույթի և այդ տիրույթի մեդիանայի հաշվարկը, ներառյալ՝ համադրելիության վերլուծության իրականացման համար օգտագործված տեղեկատվության աղբյուրների մասին տեղեկությունը.
6. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված փաստաթղթերը համարվում են ստուգման ակտի անբաժանելի մաս.
7. Հարկային ստուգմամբ հայտնաբերված խախտումների մասով հարկային պարտավորություններ ակտում (նախագծում) կարող են առաջադրվել, եթե նախագիծը կազմելու ամսաթվին Օրենսգրքով հարկային պարտավորությունների առաջադրման համար սահմանված վաղեմության ժամկետը չի լրացել: Վերստուգումների դեպքում կազմվող ստուգման ակտում (նախագծում) նախկին ստուգման ընթացքում ըստ ստուգման հարցերի արձանագրված խախտումների կամ հարկային պարտավորությունների փոփոխության բացակայության դեպքում դրանք շարադրվում են նույնությամբ, իսկ փոփոխությունների դեպքում ստուգման հարցերով հայտնաբերված խախտումները շարադրվում են նոր խմբագրությամբ` հաշվի առնելով Օրենսգրքով հարկային պարտավորությունների առաջադրման վաղեմության ժամկետները: Վերստուգվող ժամանակաշրջաններում վերստուգմամբ հայտնաբերված նոր խախտումների մասով հարկային պարտավորություններ ակտում (նախագծում) կարող են առաջադրվել, եթե վերստուգման ակտի նախագիծը կազմելու ամսաթվին Օրենսգրքով հարկային պարտավորությունների առաջադրման համար սահմանված վաղեմության ժամկետը չի լրացել.
8. Հարկային ստուգումների դեպքում`
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  342

2) ակտի (նախագծի)՝ այն ստորագրելու լիազորություն ունեցող անձի էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակը հարկ վճարողին ծանոթացման է ներկայացվում էլեկտրոնային ծանուցման եղանակով: Ակտը (նախագիծը) համարվում է հարկ վճարողին հանձնված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջում նշված փաստաթղթերը տեղադրելու օրվանից: Սույն մասով սահմանված կարգով ակտը (նախագիծը) ուժի մեջ է մտնում հարկ վճարողին հանձնված համարվելու օրվան հաջորդող օրվանից: