Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 10 ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. Թափոնների գործածության ոլորտում տարածքային կառավարման մարմինների իրավասություններն են` ա) մասնակցություն թափոնների գործածության ոլորտի պետական քաղաքականության ձևավորմանը. բ) մասնակցություն թափոնների գործածության ոլորտի պետական ծրագրերի կազմմանը. գ) թափոնների գործածության ոլորտում իրենց վարչական տարածքի սահմաններում տարածքային նշանակության ծրագրերի կազմումը և դրանց իրականացման համակարգումը. դ) իրենց վարչական սահմաններում թափոնների տեղադրման վայրերի լիազորված պետական մարմնի հետ համաձայնեցված թույլտվություններ տալը. ե) իրենց վարչական տարածքի սահմաններում սանիտարական մաքրման սխեմաների կազմումը և աղբահանության նկատմամբ հսկողության իրականացումը. զ) թափոնների գոյացման, մշակման ու օգտահանման օբյեկտների և հեռացման վայրերի գրանցամատյանների կազմումը և վարումը. է) թափոնների գոյացման, մշակման, վնասազերծման, օգտահանման ու հեռացման հաշվառման և դրանց անձնագրավորման կազմակերպումը. ը) իրենց վարչական տարածքի սահմաններում չհսկվող և չարտոնագրված աղբավայրերի վերացումը (լիկվիդացումը). թ) իրենց վարչական տարածքի սահմաններում ռեսուրսային արժեք ունեցող ոչ վտանգավոր թափոնների հավաքման գործընթացին բնակչության ներգրավման կազմակերպումը. ժ) օրենքով նախատեսված այլ լիազորություններ: |