FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  6

Կարգավորման պարտադիր վճարի վճարման պարտավորության դադարումը.
1. Վճարողների կարգավորման պարտադիր վճարի վճարման պարտավորությունը դադարում է այդ պարտականության կատարումով, օրենքով կարգավորման պարտադիր վճարի վճարումից ազատումով, լիցենզիայի կամ թույլտվության գործողության դադարումով կամ օրենքով սահմանված այլ հիմքերով: Հանրային ծառայության կարգավորվող ոլորտում գործունեության կասեցումը վճարողին չի ազատում կարգավորման պարտադիր վճար վճարելու պարտավորությունից.
2. Վճարողի ամբողջ գույքի ձեռքբերման արդյունքում հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում գործունեության լիցենզիա կամ թույլտվություն ստացած անձը (նոր վճարող) համապատասխան լիցենզիան կամ թույլտվությունն ուժի մեջ մտնելու ամսվանից սկսած տվյալ տարվա մնացած ամիսների համար շարունակում է վճարել նախորդ վճարողի համար սահմանված կարգավորման պարտադիր վճարը: Գույքը մեկից ավելի վճարողների կողմից ձեռք բերելու դեպքում սույն մասով նախատեսված կարգավորման պարտադիր վճարը նոր վճարողների միջև բաշխվում է ձեռք բերվող գույքի արժեքի համամասնությամբ.
3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված նոր վճարողի՝ հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում գործունեության լիցենզիան կամ թույլտվությունն ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող երկու տարիների համար կարգավորման պարտադիր վճարի հաշվարկում սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հաշվետու տարվան նախորդող երկրորդ տարվա իրացման շրջանառության փոխարեն հաշվի է առնվում հաշվետու տարվա կանխատեսվող իրացման շրջանառությունը։